▲ Դեպի վեր

Friday, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ազգային պատկերասրահի շենքի վիճակը, որ նաև կառավարության շենքից է երևում․․․Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր և ամենամեծ պատկերասրակը՝ «Հայաստանի Ազգային պատկերասրահը» հիմնադրվել է 104 տարի առաջ։

Թանգարանի առաջին տնօրենը Մարտիրոս Սարյանն էր, ում ջանքերի շնորհիվ 10 տարվա ընթացքում պատկերասրահը համալրվել է միջազգային նշանակության 1000-ավոր արվեստի գործերով։

Այսօր չգիտեմ ով է թանգարանի տնօրենը, բայց նա նույնիսկ չի նկատում, որ ընդամենը անձրևատար խողովակների (желоб) վնասման պատճառով շենքի պատերը քայքայվում են, իսկ պատկերասրահի բակային հատվածը մի մեծ աղբանոց է հիշեցնում։

Հայաստանի ազգային պատկերասրահի պաշտոնյաներին.

- Եթե տեղյակ չեք ձեր կողմից ղեկավարվող շենքի վիճակին, ապա կարող եք այս տեսանյութով ծանոթանալ։

Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարանի մշակույթի վարչություն.

- Եթե նույնիսկ այս խնդրի լուծումը Ձեր պարտականությունը չէ, ապա հաստատ դուք ունեք այդ հնարավորությունը մեկ օրվա ընթացքում այն լուծելու և շատ լավ բան արած կլինեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more