Բա գույքերը, բա գույքերը...հատիկ առ հատիկ պիտի գնանք դրանց հետևից․․․Փաշինյան
***
ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Ժուռնալիստների և այլ միությունների գույքերի գործերը, որոնք, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ապօրինի տնօրինվում են, բայց պետական սեփականություն հանդիսացող գույքեր են։
Այս պահին ուսումնասիրությունների ներքո են գտնվում Հայաստանի ժուռնալիստների, նկարիչների, գրողների միություններին և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15–ին ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ պահանջում են ՀՀ սեփականությանը վերադարձնել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը։
***
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:
«Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ Այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որ քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում»,- նշել է դատախազը՝ հավելելով, որ նաև դրամական մiջոցներ են վերադարձվել պետությանը։


