▲ Դեպի վեր

Friday, 09.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բա հիշու՞մ եք, գյադեք, որ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից»

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բա հիշու՞մ եք, գյադեք, որ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից, ու դուք խառնվել էիք իրար, թե բա ոնց բերենք Հայաստան, ոնց չբերենք, ու ինչ անենք ու ոնց անենք...

Ու իբր չէիք գտնում ելքը, մինչև չթքեցին ռեխներիդ մեջ ու չասացին` ուրիշ բերող կա:

Ու չասացին` օտարի կառավարությունն էլ գիտի, որ Վանոն է ծպտյալ անվան տակ մեռնողը, եթե դուք չբերեք, ինքը կուղարկի Հայաստան, որովհետև արդար է այդպես:

Ու էդ ժամանակ, որպես անբարո չկամներ, մզմզացիք, մզմզալով երկու ամիս ձգեցիք Վանո Սիրադեղյանի մարմինը Հայաստան հասցնելը:

Հիշու՞մ եք: Ես հիշում եմ: Էլի հիշողներ ու գիտեցողներ կան, գյադեք:

Ձեռագրերը չեն այրվում: Իսկ սուտ մարգարեները շանսատակ են լինում գեհենում»:

Ավելի վաղ, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ 

«Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեւոսյանի անունը։

Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որեւէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։

Չէր հայտարարում, որովհետեւ մեր միջավայրում նորմալ էր նայել եւ չտեսնելը, կարդալ եւ չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետեւ մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել։

#կրթվելընորաձեւէ  շարժման նպատակը տողերի, վերնագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձեւ դարձնելն է։

Սեր եւ խոնարհում Հրանտ Մաթեւոսյանին եւ Վանո Սիրադեղյանին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more