▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բալես, դու պապա չունես` մեռել ա»․ Նաիրա Մովսիսյանի գրառումը դստերն առաջին դասարան ուղեկցելիս

Դիտեք նաև՝

​​​​​​​

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան։ Նա լուսանկարներ է հրապարակել աղջկա առաջին քայլերից և գրել

«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ....

Շնորհավորում եմ բալես և խոստանում, որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ և կուղղորդվես քո ուղեղով , ոչ հասարակության թելադրանքով։

http://asekose.am/filemanager/uploads/Naira_Movsisyan.jpg

Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։

Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մենմենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարևորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են ։Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ և մայր ....

֊Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել....

Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր...

Բալես, դու պապա չունես` մեռել ա.....

Ու սա սեպտեմբերի պայծառ 1–ն է»։

Նաիրան միշտ նշում է, որ երեխան կապ չունի իր հոր հետ։

 

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more