▲ Դեպի վեր

Wednesday, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Չապացուցեցի՞ր՝ ֆուֆլո ես․․․Ղարաղազարյանը՝ ՔՊ-ականին

Չապացուցեցի՞ր՝ ֆուֆլո ես․․․Ղարաղազարյանը՝ ՔՊ-ականին

Գյումրու ընտրություններում Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանն ասուլիսի ժամանակ պարզաբանել է իր վերաբերյալ Սարիկ Մինասյանի հայտարարությունը. «Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացության համար: Մինչև այսօր իրիկունը ինքը պետք է պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության համար: Եթե չապացուցի, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է: Այդ թուղթը ունեցել եմ, հիմա չունեմ: Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիր՝ Թուրքիա մտնեմ և դուրս գամ՝ իմ գործունեությունը ծավալելու համար: ՀՀ քաղաքացին այդ երկրում մնալու համար մեկ ամիս ունի, որից հետո պետք է լքի: Քանի որ իմ գործերը կապված են այդ և կողքի երկրների հետ՝ ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2-3 ամիս մնացել եմ: Այս պատճառով ունեցել եմ այդ թուղթը, որը հնարավորություն չի տալիս դիմել քաղաքացիության համար: Միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալը՝ ժամանակավոր մնալու քարտ է: Ես Թուրքիայում սեփականություն չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more