ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հայտնի ռեստորաններից մեկում օրերս վիճաբանություն–ծեծկռտուք է տեղի ունեցել «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի և հայազգի հայտնի գործարարի միջև։ Euromedia24–ի ձեռքի տակ հայտնված տեսագրությունում երևում է, թե ինչպես է «Դոն Պիպոն» թիկնապահի հետ փախուստի դիմում դեպքի վայրից։
Եվրոմեդիա24–ն է գրում ու հավելում, որ շուտով աղմկահարույց միջադեպից կհրապարակի այլ մանրամասներ, ինչպես նաև լուսանկարներ ու տեսանյութեր։
Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 19-ին «Դոն Պիպոյի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Դիտեք նաև՝


