Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի «Փարիզ» հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Իրանի 43-ամյա մի քաղաքացի հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 11-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում «Փարիզ» հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամպրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա մի կին, ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: