Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «7 տարի ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, 2 պատերազմ պարտված, կապիտուլյացիա ստորագրած, ամբողջ Արցախը և ՀՀ-ից սուվերեն տարածքներ զիջած (զիջող) «momi luysi pes ardar prkich nikol@» ոչ միայն բանակում չի ծառայել, այլ նաև առհասարակ գաղափար չունի զենքերից և չի էլ կարողանում դրանք իրարից տարբերել։ |
***
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ պարեկային ծառայության մասին օրենքը հստակ սահմանում է, թե ով կարող է մոտենալ ծառայության ստորաբաժնում գտնվող զինապահոցին, ով կարող է այն բացել և ինչ պայմաններում կարող է զենք տրամադրել և կոնկրետ ում տրամադրել, հետևաբար հարց` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, խնդրում եմ պարզաբանել, արդյոք ցանկացած անձ ազատ է պահոցը բացելո՞ւ, զենք հանելո՞ւ, առավել ևս, որ անձի մոտ առկա են առերևույթ ալկոհոլ օգտագործելու և հոգեկան խնդիրներ ունենալու նշաններ։ |