▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Հոլիվուդյան աստղ, դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը` Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։ 63-ամյա դերասանն այդ մասին պատմել է Instagram–ի իր բաժանորդներին։


Զույգը վարակվել է Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատել է Էլվիս Փրեսլիի կյանքի մասին պատմող ֆիլմի վրա։

«Մենք թուլություն զգացինք, ինչպես մրսածության ժամանակ, մի քիչ տենդ կար։ Ռիտան ինչոր դեղ ուներ, բայց որպեսզի ամեն ինչ ճիշտ անենք, որոշեցինք դիմել պրոֆեսիոնալներին։ Թեստը ցույց տվեց, որ մեզ մոտ կորոնավիրուս է։ Ի՞նչ պետք է անենք հիմա։ Մենք կհետևենք բժիշկների ցուցումներին։ Մեզ կստուգեն, կմնանք հսկողության տակ և մեկուսացած կլինենք այնքան ժամանակ, որքան պահանջում են հասարակական անվտանգության կանոնները», – գրել է Հենքսը։


 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more