▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դետք»` «DIANA»…Առաջին հայկական տեսահոլովակը՝ նկարահանված Ճապոնիայում՝ ի հիշատակ Դիանա Աբգարի

«Դետք»-ը ներկայացրել է նոր՝ «DIANA» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

Նշենք, որ սա առաջին հայկական տեսահոլովակն է, որը նկարահանվել է Ճապոնիայում՝ ի հիշատակ Դիանա Աբգարի:

Հավելենք, որ Դիանա Աբգարը հայ գրող, դիվանագետ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բարեգործ և աշխարհի առաջին կին դեսպանն է։ Նա իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու գտնվող հայերին օգնելու գործին։

 

Որպես իր գործունեության արդյունք՝ 1918թ-ին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աղաբեկը, նշանակվեց Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում։

1920-ականներին հանդիսանալով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն արտերկրում՝ նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more