▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենթադրյալ տեռորիստը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հունվարի 1-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990 թ. ծնված Ֆադհել Ռ.-ին, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ու 58 հոդվածիմեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Ֆադհել Ռ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ` հետախուզումը նախաձեռնողին տեղեկացնելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more