Ապրիլի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ընտանիք» ռեստորանային համալիրում գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի մարտի 20-ից որպես մատուցող փորձաշրջան անցնող Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ֆրունզիկ Ա․-ն միջոցառման մասնակիցների բաց թղթե տոպրակներից գողացել է 2 ծրար, որոնց մեջ եղել են 100 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։
«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել
Հասարակություն more

more

more

more

more

more

more