▲ Դեպի վեր

Friday, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Երբեմնի բեղավոր ֆեյքին ինչ պետք ա՝ ասեցինք, բայց ուշադրությունս մեկ այլ բան գրավեց»

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ճիշտն ասած չէի դիտել Հռիփսիմե Ջեբեջյանի՝ մարտի 29-ին հրապարակված փոդքասթը՝ Սամվել Բաբայանի մասնակցությամբ: Երեկ մեր համախոհներից մեկն ուղարկեց, հուշելով, որ մեր մասին ինչ-որ բան է ասել Սյամոն: Նայեցի, պարզվում ա սույն գեներալը մեզ անվանում ա «ֆեյք ջահելներ»: Երեկվա «Իմնեմնիմիում» վարչական վերահսկողության թույլատրելիության շրջանակներում ասեցինք երբեմնի բեղավոր ֆեյքին ինչ պետք ա, բայց ուշադրությունս մեկ այլ բան գրավեց:

Երբ սա ասում ա «ֆեյք ջահելներ, որոնք իբր ֆեյքերի դեմ են պայքարում» ու փորձում ա հիշել մեր անունները, Հռիփսիմեն հուշում ա. «Անտիֆեյքը»: Զավեշտ ա, որ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ ինքը՝ Հռիփսիմեն, բախվել էր գործընկերներական սոլիդարության խայտառակ բացակայության հետ, որին անդրադարձել էինք նաև մենք ու ինքն էլ ակնկալում էր, որ լրագրողները չպիտի իրենց նման իներտ ու անհաղորդ դրսևորեին էդ միջադեպում:

Մենք իհարկե լրագրող չենք, բայց փոդքասթ ենք վարում, ինչպես և ինքը ու էս համատեքստում փաստացի գործընկերներ ենք: Որքանով ա նորմալ չարձագանքել Սյամոյի էդ որակմանը, մի բան էլ հուշել թե ում ինքը նկատի ունի ))))) Մեր տաղավարում եթե մեկն ասեր «էն Տրիբունի ֆեյք լրագրողը» բացառվում է մենք միաձայն ասեինք. «Հա, Հռիփսիմեն»: Հիմա, եթե նույնսիկ օրեր առաջ էդ իրավիճակին բախված մարդը չի գիտակցում, որ սա անընդունելի վարքագիծ ա, էն մնացածից մենք ի՞նչ ակնկալենք )))

Եսիմ, ընկերներ, ես ուրախ եմ, որ էդ քըմյունիթիի մաս չենք մեծ հաշվով, մենք մեր գործն ենք անում ու անում ենք դա ազնիվ: Ես էլի հարկն եղած դեպքում կանգնելու եմ էն մարդկանց կողքին, ում թիրախավորում են, կլինի դա իշխանության թե իրենց սատելիտ բեղավոր ինչ-որ կերպարների կողմից, բայց, ոնց նայում եմ, փոխադարձություն ակնկալելն էս պարագայում անշնորհակալ գործ ա:

Ի՞նչ ասեմ: Դուք գիտեք, ձեր գործն ա ու ձեր խիղճը...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more