168.am-ի տեղեկություններով, Երևան-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը այսօր ժամը այսօր ժամը 15։45-ին թռել է «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում։ Այս մասին լրատվամիջոցին տեղեկացրել են ուղևորների հարազատները։ Վերջիններս նաև տեղեկացրել են, որ օդանավի մեջ գտնվող ուղևորներն ահաբեկված վիճակում են և իրենց տեղեկություններով՝ հարկադրված վայրէջքը պայմանավորված է տեխնիկական պատճառներով։
Կայքն այս կապակցությամբ փորձել է տեղեկություններ ստանալ «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից, սակայն այնտեղից հրաժարվել են մեկնաբանություններ տալ։
UTair ավիաընկերությունից նույնպես ոչ հերքել են այս տեղեկությունը, ոչ հաստատել։ Նշենք, որ UTair ավիաընկերության ինքնաթիռն այս պահին գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։
Առավել մանրամասն` այստեղ: