▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 24-ամյա աղջիկն ընկել է 8-րդ հարկից...

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարներն ու ոստիկանները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել են նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 24-ամյա Անի Հայրապետյանին, ում շտապ օգնության ավտոմեքենան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է Հերացու անվան հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ոչ միայն ծանր, այլև նա ունեցել է ողնաշարի կոտրվածք:

Աղջիկն ընկնելու ժամանակ պոկել է լվացքի մի քանի պարաններ և ողջ է մնացել, երբ ընկել է ձնակույտի մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more