Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ինչի արդյունքում հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, Կենտրոնականի ոստիկանները, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Նիկիտա Ի․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ։
Վիրավորին դանակահարել է նրա կինը, և ոստիկանները արդեն պարզել են դեպքի վայրն ու ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ կնոջը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ


