▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ ցանկացել լռել՝ ինձ լռեցրել են. Լիլիթ Կարապետյան

«Հարթակ»-ի հյուրն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։
-90ականներն անհնար էր պատկերացնել առանց Լիլիթ Կարապետյանի երգի: Հետոլռություն ու նորից վերադարձ: Ինչպիսի՞ Լիլիթ է վերադարձել:
-Հետաքրքիր հարց է: Երբևիցե չէի մտածել, թե ինչպիսի, բայց այս պահին փորձեմ ասել այն, ինչ զգում եմ: Նախկին Լիլիթից պահպանվել են արժանապատվությունը, մանկականությունը, ճշտապահությունը և շրջապատող մարդկանց մասին մտահոգվելն ու բարին կամենալը: Իսկ այդ ամենը չէր կարող իմ մեջ չպահպանվել, որովհետև փոխանցվել են գեներով ու նաև դաստիարակվել եմ հրաշալի ընտանիքում: Ինչն է, սակայն, փոխվե՞լ… Անցել եմ փշոտ, խոչընդոտներով լի ճանապարհ, որոնք ստեղծված էին արհեստականորեն՝ խանգարելու համար: Ապրել եմ ցավ, վիշտ, կսկիծ: Ունեցել եմ նաև անթիվ հրաշալի պահեր, սիրո գեղեցիկ պատմություն: Ցավոք, ունեցել եմ նաև կորուստներ: Բայց ամենակարևորը ապրում եմ մայրության բերկրանքը, որն աշխարհում ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել: Կարծում եմ՝ այս ամենից երևում է, թե ինչպիսի Լիլիթ է վերադարձել: Մի խոսքով, կյանքը սիրում եմ իր բոլոր լավ ու վատ կողմերով:
-Լռությունը նրանով է լավ, որ քեզ վերագտնելու, ներսդ հայացքգցելու,վերաարժեքավորելու հնարավորություն է տալիս: Ի՞նչ տվեց քեզ:
-Եթե միայն իմ լռությունը ինքնակամ լիներ… Ես չեմ ցանկացել լռել՝ ինձ լռեցրել են.. ուստի այն ինձ ոչինչ չի տվել, պարզապես տարիներս անցան նյարդերիս հաշվին:
-Եթե ժամանակին չհրաժարվեիր Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերի հետ 10 տարովպայմանագիր կնքելուց, ըստ քեզ՝ այսօր ինչպիսի՞ն կլիներ կյանքդ:
-Եթե այդ պայմանագրից հրաժարված չլինեի, վստահ կարող եմ ասել, որ ոչ միայն հայերի համար կերգեի, ոչ միայն հայկական շոու-բիզնեսի համար կստեղծագործեի, այլև համաշխարհային: Որովհետև եթե այնտեղ քեզ առաջակում են կոնտրակտ և դա անում է մարդ, ով շատ փորձառու է ու աշխարհին տվել է հայտնի երգչուհիներ, ուրեմն քո մեջ տեսել է այն ամենն, ինչով առաջնորդվում են արհեստավարժ պրոդյուսերները:
Զրույցը  վարեց Արփի ՎԱՆՅԱՆԸ
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հարթակ»-ի հյուրն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։

-90ականներն անհնար էր պատկերացնել առանց Լիլիթ Կարապետյանի երգի:-Հետոլռություն ու նորից վերադարձ: Ինչպիսի՞ Լիլիթ է վերադարձել:

 -Հետաքրքիր հարց է: Երբևիցե չէի մտածել, թե ինչպիսի, բայց այս պահին փորձեմ ասել այն, ինչ զգում եմ: Նախկին Լիլիթից պահպանվել են արժանապատվությունը, մանկականությունը, ճշտապահությունը և շրջապատող մարդկանց մասին մտահոգվելն ու բարին կամենալը: Իսկ այդ ամենը չէր կարող իմ մեջ չպահպանվել, որովհետև փոխանցվել են գեներով ու նաև դաստիարակվել եմ հրաշալի ընտանիքում: Ինչն է, սակայն, փոխվե՞լ… Անցել եմ փշոտ, խոչընդոտներով լի ճանապարհ, որոնք ստեղծված էին արհեստականորեն՝ խանգարելու համար: Ապրել եմ ցավ, վիշտ, կսկիծ: Ունեցել եմ նաև անթիվ հրաշալի պահեր, սիրո գեղեցիկ պատմություն: Ցավոք, ունեցել եմ նաև կորուստներ: Բայց ամենակարևորը ապրում եմ մայրության բերկրանքը, որն աշխարհում ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել: Կարծում եմ՝ այս ամենից երևում է, թե ինչպիսի Լիլիթ է վերադարձել: Մի խոսքով, կյանքը սիրում եմ իր բոլոր լավ ու վատ կողմերով:

-Լռությունը նրանով է լավ, որ քեզ վերագտնելու, ներսդ հայացք գցելու,վերաարժեքավորելու հնարավորություն է տալիս: Ի՞նչ տվեց քեզ:

-Եթե միայն իմ լռությունը ինքնակամ լիներ… Ես չեմ ցանկացել լռել՝ ինձ լռեցրել են.. ուստի այն ինձ ոչինչ չի տվել, պարզապես տարիներս անցան նյարդերիս հաշվին:

-Եթե ժամանակին չհրաժարվեիր Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերի հետ 10 տարովպայմանագիր կնքելուց, ըստ քեզ՝ այսօր ինչպիսի՞ն կլիներ կյանքդ:

-Եթե այդ պայմանագրից հրաժարված չլինեի, վստահ կարող եմ ասել, որ ոչ միայն հայերի համար կերգեի, ոչ միայն հայկական շոու-բիզնեսի համար կստեղծագործեի, այլև համաշխարհային: Որովհետև եթե այնտեղ քեզ առաջակում են կոնտրակտ և դա անում է մարդ, ով շատ փորձառու է ու աշխարհին տվել է հայտնի երգչուհիներ, ուրեմն քո մեջ տեսել է այն ամենն, ինչով առաջնորդվում են արհեստավարժ պրոդյուսերները:Զրույցը  վարեց Արփի ՎԱՆՅԱՆԸՄանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more