▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան

Ամիսներ առաջ դերասանուհի Լալա Մնացականյանը հայտարարել էր, որ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ ՇՈՒՇԻՆ "բոմժանոց" է:

Վերջին շրջանում դերասանուհին նաեւ նշում է, որ պայքարում էր վատի դեմ, սակայն վատագույնին առաջ մղեց:

Այս մասին  գրել է Իրավունք թերթն ու նշել, որ զրուցել է  դերասանուհու հետ` որոշ մանրամասներ պարզելու նպատակով:

– Տիկին Մնացականյան, ամիսներ առաջ նշում էիք, որ ՇՈՒՇԻՆ "բոմժանոց" է: Հիմա է՞լ եք այդպես կարծում:

– Եթե դուք այդ հոդվածը մինչեւ վերջ կարդաք, կտեսնեք, որ այնտեղ Արցախի մասին շատ լավ է խոսվում: Դրանք անցած էտապներ են, որոնց անդրադառնալ չեմ ցանկանում:

– Տիկին Լալա, նշել եք, որ պայքարում էիք վատի դեմ, սակայն վատագույնին առաջ մղեցիք: Ինչո՞ւ եք հիմա այդպես մտածում: Ինչը՞ Ձեզ մտափոխեց:

– Դուք հիմա ինձանից հարցազրո՞ւյց եք վերցնում, սակայն ես արդեն մի քանի ամիս է հարցազրույցներ չեմ տալիս:

– Ափսոսո՞ւմ եք, որ Արցախը, այդ թվում նաեւ ՇՈՒՇԻՆ, կորցրինք:

– Ի՞նչ է նշանակում ափսոսալ: Հայրենիք կորցնելու պարագայում չեն ափսոսում, այլ իրենց դժբախտ են զգում, ի՞նչ ափսոսալ: Հո իր չեմ կորցրել, որ ափսոսամ... Հայրենիքը կորցնելու դեպքում միայն կարող ես քեզ դժբախտ զգալ: Մենք պետք է պայքարենք, որ մեր հայրենիքը հետ բերենք:

Նյութի հեղինակ՝ Հայկ Գևորգյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի․․․Լալա Մնացականյան

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more