Եթե դուք տոնածառի լույս եք վառում, մենք պիտի տուն չհասնե՞նք․․․Քաղաքացիները բողոքում են «Հոմպլեքսից»
Համացանցում հնչող քննադատություններից ու բողոքներից առանձնացրել ենք մեր գործընկեր Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան ուղիղ միացումը Երևան-Աշտարակ մայրուղուց։
|
Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում: |


