▲ Դեպի վեր

Monday, 28.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եթե ճանաչում եք ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը». Դեսպանատուն

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ոչ ներգաղթային վիզայի դիմորդների համար․

«2025թ. ապրիլի 21-ից ձեր DS-160 դիմումաձևը պետք է հաստատված լինի (SIGN AND SUBMIT) ձեր հարցազրույցից առնվազն երկու օր առաջ։ Դուք պետք է ներկայանաք այն DS-160-ի համարով, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելու համար։ Նշված կանոնները չպահպանելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և ձեզանից կպահանջվի նոր հարցազրույցի օր ամրագրել։ Բացառություններ չեն արվելու»։

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱՄՆ դեսպանատունը նշել է․

«Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը:

Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more