▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ-2015»-ում կհաղթի Հայաստանը. The Guardian

Այսօր երեկոյան Վիեննայում կկայանա «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլը։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների քվեարկության տվյալները ցույց են տալիս, որ որոշ երկրներ շարունակաբար լավ կատարումներով են հանդես գալիս, այս եզրահանգմանն է եկել բրիտանական  The Guardian պարբերականը:
Ո՞վ կլինի Կոնչիտա Վուրսթի իրավահաջորդը։ The Guardian-ը ներկայացրել է իր կանխատեսումները, որը հիմնված է 2 տարվա ուսումնասիրությունների վրա: Պարբերականի մոդելում շեշտը չի դրվել երգերի որակի վրա, այլ քվեների միջին քանակի, որը յուրաքանչյուր մասնակից ազգ ստացել է վերջին 12 տարիներին։ Հաշվի են առնվել նաև երկրների աշխարհաքաղաքականությունը ու նախկին ելույթները։ Որպես իր կանխատեսումների ճշգրիտ լինելու օրինակ՝ աղբյուրը նշում է, որ 2011-ին կանխատեսել էր հաղթողին` Ադրբեջանին: Իսկ 2013-ին աղբյուրի սատարած մասնակիցը` Ադրբեջանը, երկրորդն էր եղել: Ուստիև առանց ավելորդաբանությունների աղբյուրը 2015-ի հաղթող է հռչակում Հայաստանին:   

Ներկայացնում ենք The Guardian-ի կանխատեսած հաղթողների թոփ 10-յակը՝

1. Հայաստան
2. Սերբիա
3. Շվեդիա
4. Ադրբեջան
5. Հունաստան
6. Ռուսաստան
7. Հունգարիա
8. Բելգիա
9. Հունաստան
10. Նորվեգիա

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more