▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2015»-ում Շվեդիան՝ 1-ին, իսկ Հայաստանը՝ 10-րդ հորիզոնականներում. բուքմեյքերներն արել են իրենց կանխատեսումները

Բուքմեյքերական կայքերից մեկը՝ Oddschecker-ը, ներկայացրել է իր կանխատեսումները, թե ով է դառնալու «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի հաղթողը։

Ըստ օգտատերերից շատերի՝ «Եվրատեսիլ 2015»-ի հաղթող կճանաչվի Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլյովը՝  «Heroes» երգով։

Երկրորդ տեղում իտալական Il Volo խումբն է՝ «Grande amore» ստեղծագործությամբ:

Իսկ ահա երրորդ հորիզոնականն այս պահին եզրափակում է Էստոնիան՝ «Goodbye to Yesterday» երգով:

Տեղեկացնենք, որ ըստ նախնական կանխատեսումների՝ Հայաստանը ներկայացնող «Genelogy» խումբն իր «Face the Shadow» ստեղծագործությունով տասներրորդ տեղում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more