▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԱՖ–ի ղեկավար խորհրդի անդամն արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքներին

«Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան-շարժման ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանն անպատասխան չի թողել ՀՖՖ նախագահի հայտրարությունը.

«Սա ՖԱՖ–ՀՖՖ հակամարտություն չէ: Հիմարություն է այդպես կարծել: Մեր պահանջները «բազմաչարչար» դրվեցին նրա համար, որովհետև սոց. ցանցերում, ֆորումներում, կայքերի մեկնավաբանություններում հազարավոր ֆաներ, դա էին ցանկանում՝ ունենալ ամբիցիոզ մարզիչ, որին ոչ ոք չէր համարձակվի կամք թելադրել:

Ես միշտ կարծել եմ, եթե ՖԱՖ-ը պետք է երկրպագուի խոսքը չբարձրաձայնի, ՖԱՖ-ի գործունեությունը զուր է: ՀՖՖ նախագահը մեզ մեղադրեց պատվեր կատարելու մեջ... դա այնքան անտրամաբանական էր, ինչքան որ Վարուժը (Վարուժան Սուքիասյան) գործելու էր անկախ:

Այդ ժամանակ գլխավոր հարցն էր առաջ գալիս, ինչի՞ համար Վարուժը մտավ այս ամենի մեջ. կարծում եմ սուտ խոստումների զոհ դարձավ, որ հավաքականի ղեկը ստանձնելով, ինքնակամ որոշումներ է կայացնելու, իսկ այսօր Հայրապետյանը ակամա արդեն վարքաբեկեց հավաքականի գլխավոր մարզչին: Վարուժն այնքան վստահ է եղել ինքնակամ որոշումներ կայացնելու մասով, որ առաջին հարցազրույցներից մեկում «Ազատություն»-ի հարցին պատասխանեց. «ՀՖՖ-ի խառնվելու դեպքում ինքը դիմում կգրի և կազատվի զբաղեցրած աշխատանքից»: Այժմ ամեն գնով փորձում են Վարուժին մամուլից հեռու պահել և նույնիսկ առաջիկա խաղից առաջ նախախաղային ասուլիս չի լինելու:

Կարևոր հանգամանք. վերջին շրջանում մի քանի լրատվամիջոցներ այսպիսի նմանատիպ հարցեր են ձևակերպում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՖԱՖ-ը պատրաստվում է առաջիկա խաղի ժամանակ անկարգություններ իրականացնել, իսկ ՀՖՖ նախագահը այսօրվա հարցազրույցի մեջ նշել էր. «Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ մուտք չի գործի»:

Հայտարարում եմ. «ՖԱՖ-ը երբեք անկարգություններ և հակաֆուտբոլային արարքներ չի գործել, ՖԱՖ-ը 9 տարի շարունակ առանց խաղ բաց թողնելու միայն աջակցություն է ցուցաբերել հավաքականին, ձևավորել է երկրպագման մշակույթ»:

Վերջին 2 շաբաթների ընթացքում ամեն ձև փորձեցին մեզ սադրել և նյարդայնացնել, բայց մենք ունենք խոհեմություն և չենք մտնելու առաջարկված խաղի մեջ, չի եղել և չի լինելու անկարգություն, խուլիգանություն և այլն, սակայն լինելու ենք սկզբունքային և պահանջատեր:Միայն Հայատսանում երկրպագուն պաստառ կախելու համար պետք է վճարի ֆեդերացիային: Քաջալերող պաստառներ կախել ենք 3 տասնյակ եվրոպական և հայկական մարզադաշտերում, չենք վճարել, չենք պատրաստվում նաև հիմա :

Կարևորում եմ բոլոր սրտացավ և անշահախնդիր երկրպագուների ներկայությունը մեր կողքին՝ հյուսիսային տրիբունայի 2-րդ սեկցիայում, միասին պահենք ըմբոստ, ինքնակամ շարժումը: Սա ՖԱՖ–ՀՖՖ հակամարտություն չէ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more