▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլիպ Կիրկորով. «Չեմ կարող հիմա ասել, որ հայ եմ»

Կիրկորովների ընտանիքը  օգնում է «Մանկական Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին։ Մի քանի ամիս առաջ 17-ամյա տղային վերջապես հնարավոր եղավ օգնել երեխային. Իսրայելից ժամանած մասնագետները կարողացան վիրահատել և երկարացնել պատանու ոտքը։ 

«Экспресс газета»-ն որոշել է հասկանալ, թե ինչ է Կիրկորովների ընտանիքին կապում հայ համայնքի հետ՝ հատկապես, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։

Լրագրողը պարզել է, որ Ֆիլիպը նույնպես հայ է.

«Ֆիլիպի հայրը հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է, օպերային երգչուհի Բուլղարիայից։ 1915թ-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք փախչել են Հունաստան, ոմանք Բուլղարիա։»,- ասել է «Союз армян России» -ի փոխնախագահ Գերման Անանյանցը։

«Ես մի անգամ հարցրեցի, թե ինչու է նա թաքցնում իր ծագումը, չէ որ շատ աշխարհահռչակ հայեր կան՝ Ազնավուր, Լեգրան, Շեր , Ջիգարխանյան, Այվազովսկի..., ինչին նա պատասխանեց. «չեմ կարող հիմա ասել, որ ես հայ եմ, քանի որ երկար տարիներ ասել եմ, որ բուլղարացի եմ։ Մարդիկ ինչ կմտածեն»։ Եվ ես հասկացա, որ կարեւոր է այն, որ նա օգնում է  հայերին, թող որ ասի, իբրեւ թե, բուլղարացի է։

Կիրկորովների ընտանիքը ակտիվ մասնակցություն ունի հայ համայնքի կյանքում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more