▲ Դեպի վեր

Wednesday, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած քարտեզում Հայաստանը ներառված է Ադրբեջանի կազմում»

Թարմացված․ ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական համայնքը Arte-ից սպասում է բացատրության։
Սա դնում եմ հատուկ այն «մեդիագրագետների» համար, ովքեր տարածում են հետսկանդալյան տեսանյութ և պնդում, որ Arte-ի կողմից ցուցադրված` «առանց Հայաստանի» քարտեզի պատմությունը կեղծ է: Պատմությունը իրական է և սկանդալ անելուց հետո այդ հեռուստաընկերությունը փոխել է տեսանյութը:
Իսկ իշխանական մեդիան փորձում է սա ծածկադմփոց անել` տարածելով, թե ռուսական շրջանակները իբր տարածում են հակաֆրանսիական տրամադրություններ:
Ուզում եմ հասկանալ իշխանության մոտիվը` սա ծածկադմփոց անելու:
Իսկ «умник»-ները, ովքեր իրենց դնում են մեդիագրագետի տեղ ու իշխանական թաքնված քարոզով են զբաղված, լավ կանեն մի հատ էլ իրենք ներողություն խնդրեն հայ հանրությունից:
Որովհետև ես որոշել էի` եթե տեղեկատվությունը կեղծ լիներ` հաստատ հեռացնելու էի և ներողություն խնդրեի իմ լսարանից: Եթե կարող եք, դուք արեք»

Թարմացված․ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՔԱՐՏԵԶԸ ՖԵՅՔ ԷՐ

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած Հարավային Կովկասի քարտեզում չկա Հայաստանը: Այն ներառված է Ադրբեջանի կազմի մեջ:
Եթե այս երկու երկրում գտնվող ՀՀ դեսպաններն այնպես չարեցին, որ հեռուստաալիքը հրապարակային ներողություն խնդրի ՀՀ-ից և աշխարհի հայերից ու շաբաթն առնվազն երկու անգամ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ չցուցադրի, ուրեմն կարող են հավաքել իրենց ճամպրուկները ու հետ վերադառնալ Հայաստան: Իմաստ չունի իրենց դեսպան պահելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more