Հերիք է մեզ սովորեցնեք` ինչ ուտենք, ինչ խմենք, ինչ հագնենք, հոգնել ենք. Գառնիկ Դանիելյանի հարցը ծիծաղեցրեց Փաշինյանին
Եթե հոգնել ենք ինձանից, ինչի եք հարց տալիս, հարց մի տվեք, որ ավելի չհոգնեք, ԱԺ–ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանազատման գործընթացի համար հանձնաժողովները աշխատում են, հայտարարությունները արել են, եթե նոր բան լինի կհրապարակեն, հրապարակելու բան չկա»,–պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի` սահմանազատման մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետը։