▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար․․․

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանին ոստիկանները տուգանել են դիմակը  պատշաճ չդնելու համար։

Նա հենց այդ պահին ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրել է այս մասին ու նշել․

«Չէ, էս նորմալա՞:  Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամ,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են ,որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:Հարգում եմ նաև մերը,բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը՝ դա խախտու՞մ է:

Եթե այո,վճարեմ 10.000 դրամը»:

Դիտեք նաև՝ Շատ դաժան էր, հայրս մահացավ մեր աչքի առաջ, չգիտեմ՝ ինչու նման հարված եղավ. Վարդան Սարգսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more