ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարո՛ն ԿԳՄՍ նախարար, կլինի՞ Մայր բուհի շենքը չքանդեք, ի վերջո, երկար տարիներ այդ շենքում եք աշխատել: Գռզոյին միանգամից ԵՊՀ ռեկտոր նշանակեք, հարցը փակեք: Կարող եք նույնիսկ ԵՊՀ դիմացի Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի արձաններն ապամոնտաժել և տեղը դնել գելխեղդ ներկայացող անթրաշ անասունի արձանը, բայց խնդրում եմ՝ զերծ պահեք մեզ էս այլանդակության կառուցումից»:
Հավելենք, որ տարածված լուրերի վերաբերյալ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական ստոր կեղծիքը՝ Սուքիասյանի մասին
Քիչ առաջ իրեն լրատվական համարող մի կայք գրել է, թե իբր Սուքիասյանը ցանկանում է գնել Երևանի տարածքի բուհերն ու թուրքերի հետ համատեղ հիմնել հյուրանոցային բիզնես: Սուտ է, կեղծիք է, հորինվածք է... Նման ստորություն հորինողներն իրենք են պատրաստ նման գործարքների: Անիմաստ գործ է: Որքան էլ ստեր հորինեք, միևնույն է, ճշմարտությունը հասանելի է մեր հայրենակիցներին:


