▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատում եմ, որ պատերազմներից անդին մենք մի օր կունենանք խաղաղ ու զարգացող երկիր. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Թող մեր Հայաստան ու Արցախ աշխարհների առավոտները խաղաղ բացվեն միշտ: 
2016 – Nagorno-Karabakh clashes: The Four Day War or April War, began along the Nagorno-Karabakh line of contact on April 1 ... Աշխարհում տեղի ունեցած փաստերի շարքում էր... Միայն այդքանն էր: Ոչ մի բառ նրա մասին, որ մարդիկ խաղաղ քնած էին, երբ ականային «անձրև»-ը սկսվեց խաղաղ գյուղի երկնքում... ( 
Ես հավատում եմ, որ պատերազմներից անդին մենք մի օր կունենանք խաղաղ ու զարգացող երկիր: 

 


Բարի ծառայություն մեր բոլոր Պաշտպաններին` անցյալ, ներկա և ապագա: 
Ես այսօրվա պես հիշում եմ Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի թե Մարտունու այն բոլոր զինվորների աչքերի փայլն ու ոգու ամրությունը` ում պատիվ ունեցա հանդիպելու դիրքերում, և չեմ կարող մոռանալ տպավորությունը, երբ խոսում էին իրենց Հայրենիքից, սիրած աղջիկներից, ընկերներից և... Մայրերից: Մոռանալ չի կարելի. ոչ մի դեպքում: 
Նրանց պետք է սիրել, հիշել ու պատվել ամեն վայրկյան: Փառք հերոսներին»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more