▲ Դեպի վեր

Monday, 28.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ Թուրքիայի քաղաքացի է անհետ կորել

Թարմացված․  Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցը։

Նշվում է, որ նրա ընկերները, որոնք որոշ ժամանակ չեն կարողացել կապ հաստատել երիտասարդի հետ, դիմել են իրավապահներին։ Լայնածավալ որոնողական աշխատանքների արդյունքում գտել են երիտասարդի մարմինը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իգդիրում Հայաստանի հետ սահմանը անօրինական կերպով հատելու փորձ կատարած չորս ընկերներից մեկը՝  Թուրքիայի 28-ամյա քաղաքացի Իսմայիլ Ադիրը, անհետ կորել է, փոխանցում է «infoteka24»-ը։

Ընկերների զանգից հետո դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ստորաբաժանումները և Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գրասենյակը (AFAD) և սկսել են փնտրել երիտասարդին։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ենթադրում են, որ նա Արաքս գետն է ընկել սահմանը հատելու փորձի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more