ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը պարզել է, որ նիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետը չի առաջացնում թոքերի ախտահարում, ինչպես ենթադրվում էր նախկինում։ Սինդրոմի առաջացման պատճառ են վեյփերի մեջ օգտատերերի կողմից ավելացված մարիխուանայի յուղը։
EVALI–ն համախտանիշ է, որը նախկինում կապվում էր էլեկտրոնային սիգարետների պատճառով թոքերի ախտահարման հետ։ Վերջերս հրապարակումներ են տարածվում այս համախտանիշի մասին, սակայն միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում հրապարակված հետազոտությունը ապացուցում է, որ նախկինում արված ենթադրությունները սխալ էին։
Ավստրալիայի Վնասի նվազեցման ասոցիացիայի նախագահ Քոլին Մենդելսոնը պատմել է, որ ըստ վերջին բացահայտումների 2019-2020թթ. ԱՄՆ-ում թոքերի հիվանդությունների կտրուկ աճի և դրանց հետևանքով մահերի պատճառը ոչ թե նիկոտինային վեյփերն էին, այլ այդ սարքերի մեջ օգտագործողների կողմից ավելացված այլ չթույլատրված նյութերը։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ թոքերի ախտահարում ունեցող անձիք էլեկտրոնային սիգարետների մեջ ավելացրել են մարիխուանայի յուղ պարունակող տարբեր արտադրատեսակներ։ Ըստ Կենտրոնի՝ հետազոտված պացիենտների թոքերում հայտնաբերված քիմիական տարրերից ամենախնդրահարույցը վիտամին E-ի ացետատն է, որը առկա է մարիխուանայի THC յուղի մեջ։
Մենդելսոնն ընդգծում է, որ նիկոտինային վեյփերի պատճառով EVALI ախտահարման հաստատված դեպքեր գրեթե չեն գրանցվել։ Նա հավելում է, որ թոքերի ախտահարման դեպքերի նման կտրուկ աճը պայմանավորված է վաճառքի օրինական թույլտվություն չունեցող և վիտամին E-ի ացետատ պարունակող յուղերի օգտագործմամբ։ Հարկ է նշել նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը չեղարկել է իր նախազգուշացումները՝ նիկոտինային վեյփերի վտանգի վերաբերյալ այն բանից հետո, երբ այդ պնդումը հերքող մի շարք ապացույցներ են ներկայացվել։
Նյութի աղբյուրն՝ այստեղ