Հ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, ոչինչ չկա. Արարատ Միրզոյանը` Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ
Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը ՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար:
ՀՀ արտգործնախարարը կրկին շեշտել է, որ բոլոր հարցերին պատասխանելու, բոլոր հնարավոր խոչընդոտներն ու մտահոգությունները հաղթահարելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է:
***
Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո հակամարտություն չկա, բայց դե յուրե դեռ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր. Հայաստանի արտգործնախարարը` Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ
«Լուծումը փաստաթղթի ստորագրումն ու հակամարտությունը դադարեցնելն է»,– ասաց Արարատ Միրզոյանը։
***
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: *** Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում Նա վերահաստատեց, որ Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելն է՝ կարգավորելով հարաբերությունները Բաքվի հետ, և եկել է ժամանակը Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի տորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։ |