▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն ԼԻԼՈւԻ գործում ոստիկաններին ՉԻ ՄԵՂԱԴՐԵԼ

Դիտեք նաև՝

Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուն վիճարկել էր ոստիկանների գործողությունների օրինականությունը իրեն բերման ենթարկելիս: Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար նյութերը ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին news.am-ը տեղեկացել է  Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Քննության ընթացքում պարզվել է, որ նրանց գործողություններում չկա հանցակազմ, կայացվել է  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ Լիլուի վերաբերյալ նյութերը հետ են ուղարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ կտրվի իրավական գնահատական նրա գործողություններին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին եւ Կ. Պ.-ին: Նրանք, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, այսօր «ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթեւեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա»: Ըստ ոստիկանության՝ իրենց արված դիտողությանը «Նիսանի» վարորդն ու ուղեւորը պատասխանել են հայհոյանքներով եւ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ղ. Լ.-ն Լիլուն է` Լիլիթ Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more