▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ նրան որակազրկելու համար

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար:

«Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում բացի Հռիփսիմե Խուրշուդյանից ընդգրկվել են նաև ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակին:

 ՀԱՕԿ լրատվության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more