▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ բիզնես բացեմ. հումորապարային «բրդուջնո՞ց», թե՞ «մոյկա». Վահագն Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

 

Life.Pnorama.am-ը գրում է, որ հյուրընկալել է ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանին՝ զրուցելով հեռուստատեսությունից բացակայության, հնարավոր կոնֆլիկտների, նոր նախագծերի, անձնական հարցերի և երազանքների շուրջ:

Վահագ, ավարտե՞ց իր հեռուստատեսային գործունեությունը «32 ատամ»-ը, թե՞ նորնախագծեր են սպասվում:

Միգուցե «32 ատամ» ակումբն ավարտեց իր հեռուստատեսային գործունեությունը, ինչը դեռ վիճելի է, սակայան կարևորն այն է, որ «32»-ը չդադարեց…Այն կա ու կլինի, քանի դեռ կան նրա «ծնողները»: «32»-ն իր կյանքը երկարացրեց ու էլ ավելի արժեքավորեց՝ թատրոնի վերածվելուց հետո: Այնպես որ նորությունները փնտրեք միայան «ԹԱՏՐՈՆ 32»-ում:

Արդյոք խնդիրնե՞ր են ծագել հեռուստաընկերությունների հետ:

Ոչ մի հեռուստաընկերության հետ խնդիրներ չունենք,  նման բան չկա: Պարզապես առայժմ չկա հեռուստատեսային նոր նախագիծ, որով դուրս գանք եթեր: Բացի այդ, հեռուստաընկերություններն էլ կարծեք թե կարիքը չունեն մեծ շոու-նախագծեր ունենալու,  ինչպիսիք էին «32 ատամ» ակումբը, «3 Պատ»-ը և այլն: Համագործկցության առաջարկներ առայժմ TV-ների կողմից չկա: Հուսամ, որ մի օր կվերադառնանք եթեր: Այս պահին մեր ամբողջ ուշադրությունն ու ստեղծագործական ուժն ուղղորդել ենք թատրոնի վրա:

Այսօր հեռուստատեսությամբ յուրաքանչյուր երկրորդ հաղորդում հումորային ուղղվածություն ունի: Ի՞նչն է պատճառը, դա ավելի՞ եկամտաբեր է, թե՞…

Հումորային ուղղվածություն յուրաքանչյուր հաղորդում կարող է ունենալ, այ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ հաղորդում ունենալ, դա արդեն, կասեի, մեր հեռուստաեթերում անհետացման եզրին է: Իսկ ինչ վերաբերում է պահանջարկին, այո, հումորը միշտ էլ եղել է պահանջված և ցանկալի,իսկ այն, ինչը պահանջված է ու ցանկալի՝ հետևաբար նաև եկամտաբեր է:

Բայց արդյոք դա բերո՞ւմ է մրցակցության և որակի լավացման:

Հումորիստների միջև չկա մրցակցություն, յուրաքանչյուր հումորիստ ունենում է իր հումորի մակարդակի հանդիսատես, հեռուստադիտող: Իսկ մրցակցություն, միգուցե, առաջանում է հեռուստաընկերությունների միջև:

Հումորը տարբեր չափանիշներ ունի, տարբեր որակներ: Ինչպիսի՞ն է այսօրվա հումորը ըստ ձեզ:

Լուրջ չէ….

Վահագ, դուք մասնագիտությամբ դերասան եք: Երբևէ չե՞ք փորձել հաստատվել խաղացանկային թատրոնում:

Այժ բանակցություներ եմ տանում «Թատրոն  32»-ի հետ, որպեսզի ինձ ընդունեն իրենց մոտ…եթե ոչ դերասան, ապա գոնե բեմի բանվոր (ծիծաղում է): Եթե ինքս ինձ լավ դրսևորեմ, միգուցե կընդունվեմ Վահագն Գրիգորյանի մոտ:

Ես շեշտեցի՝ խաղացանկային թատրոն… Ի դեպ, Ձեր նկարահանած «Ես եմ» ֆիլմը միանգամից ընդունվեց ու սիրվեց հեռուստադիտողի կողմից: Նոր ֆիլմի մասին չե՞ք մտածում:

Մտածում ենք, արդեն նոր ֆիլմեր ունենք, որոնք «ուղարկված» են տարբեր մարդկանց «սեղաններին»… Սպասում ենք:

Հետաքրքիր է. երբևիցե սերիալում նկարահանվելու առաջարկ չե՞ք ստացել:

Ես չեմ կարող զբաղվել մի բանով, որի վերջը չգիտեմ ինչ է…

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more