▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունեին Ադրբեջանի դրոշի գույները Սրբուհի Սարգսյանի ելույթի հետ

 

 

 

Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունեցել Ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծի եզրափակչում`կատարելով հայտնի Human երգը։ Հայուհին հրաշալի է կատարել այն, արժանացել է հանդիսատեսի և մարզիչների հոտընկայս ծափողջյուններին: 

Ի դեպ, երգի վերջում բեմի մեծ էկրանին երևացել է Human բառը` Ադրբեջանի դրոշի գույներով։ Օգտատերերց ոմանք մեզ քննադատել են՝ ասելով՝ դիտելով հաղորդումը կարող եք հասկանալի, թե ինչու... Սակայն , դիտելով հաղորդումը, այդպես էլ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի Ադրբեջանի դրոշի գույներով Human բառը հայուհուելույթի հետ... Ավելին, սա պարզապես սադրանք է հայ երգչուհու հանդեպ...Ի դեպ, Սրբուհու ելույթը ջնջվել է  Ուկրաինական «Ձայն»-ի պաշտոնական յութուբյան ալիքից: 

Նշենք, որ  Սրբուհի Սարգսյանն այս ելույթից հետո  դուրս է մնացել նախագծից:

Տեսանյութը`ստորև.

Ի՞նչ կապ ունեին Ադրբեջանի դրոշի գույները Սրբուհի Սարգսյանի ելույթի հետ от Asekose TV на Rutube.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more