▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են ոստիկանապետի դստեր հարսանիքին Ռաֆայել Երանոսյանին պարտադրել Փաշինյանի կենացը խմել 2 անգամ

Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը «Փարավոն« ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դստեր բազմամարդ հարսանիքը, Ըստ մամուլի հրապարակումների՝ չնայած կորոնավիրուսի լայն թափով տարածմանը, ՀՀ ոստիկանապետի դստեր հարսանիքին հրավիրված է եղել 500-600 մարդ։

Բնականաբար, հարսանիքին մասնակցել է նաև հարսանիքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի, որդու և եղբոր հետ:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/rafael_yeranosyan.jpg

Ըստ մամուլի, հյուրերի մեծ մասը եղել են պաշտոնյաներ, պատգամավորներ։

Այս մասին գրում է 168.am-ը և  ուշագրավ մանրամասներ ներկայացնում:

Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը վարել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Նա, որպես վարող, առաջարկել է հյուրերին խմել Նիկոլ Փաշինյանի կենացը՝ առանց ավելորդ ճառերի։

Սակայն, պարզվում է՝ այդ ոճով կենացը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և նա իր թիկնապահի միջոցով գրություն է ուղարկել Ռաֆայել Երանոսյանին՝ դժգոհելով նրա համեստ կենացի տեքստից։ Նա Ռ․ Երանոսյանին պարտադրել է նորից առաջարկել իր կենացը, բայց այս անգամ արդեն այն բառերով ու շեշտադրումներով, որը գրության մեջ նշել է ինքը՝ Փաշինյանը։ Այսինքն՝ վարչապետի մասին կենացի տեքստը, որով Երանոսյանը պետք է հյուրերին առաջարկի կենաց խմել՝ գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ստիպված Ռաֆայել Երանոսյանը երկրորդ անգամ է առաջարկել խմել Նիկոլ Փաշինյանի կենացը՝ այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի «ուղեցույց» տեքստով։

Սա, անշուշտ, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի բռնատիրական հակումների հետ։ Վերջին շրջանում նրա մոտ է՛լ ավելի արտահայտիչ են դառնում այս դրսևորումները։ Օրինակ, ԱԺ–ում ՔՊ–ականներին պարտադրում է իրենց աշխատասենյակներում՝ գլխավերևներում, կախել իր լուսանկարը, կա՛մ Անվտանգության խորհրդի անդամներին պարտադրում է գնալ օդանավակայան, շարքով կանգնել ու իրեն դիմավորել։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more