▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան է եղել 38-ամյա հայտնի դերասանը

Մոսկվայում ինքնասպան է եղել հայտնի 38-ամյա դերասան Ստեփան Մորոզովը: Դերասանն իրեն ցած է նետել իր բնակարանի պատուհանից: 

Այդ երեկո Մորոզովի հարևանները նկատել են նրան տուն վերադառնալիս, ինչպես նաև նրանց աչքից չի վրիպել, որ Ստեփանի ձեռքում խմիչքի մի քանի շիշ է եղել: Ըստ վարկածներից մեկի՝ հենց ալկոհոլն էլ Մորոզովին ինքնասպանություն կատարելու դրդող պատճառներից մեկն է եղել: Ոստիկանության կողմից այլ վարկածներ դեռևս առաջ չեն եկել:

Նշենք, որ Ստեփան Մորոզովը ծնվել էր 1977թ-ին, Չելյաբինսկում: Նա առավել հայտնի է «Достоевский», «Пречистенка 2» սերիալներից, «Поп» ֆիլմից:


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more