▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսին օգնություն է հարկավոր, մայրը քաղցկեղ ունի. երգչուհին չի աշխատում

Դիտեք նաև՝

Մի շարք շոու բիզնեսի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերի իրենց էջերում գրել են, որ երգչուհի Ջուսն օգնության կարիք ունի: Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը մասնավորապես գրել է.

«Սիրելիներս, գիտեմ, որ նեղության մեջ ենք բոլորս, բայց խնդրանքս մարդուն փրկելու համար է։ Երգչուհի Ջուսի մայրիկը քաղցկեղ ունի և ուղեկցվող մի շարք հիվանդություններ։ Ջուսը չի աշխատում, ինչպես այս օրերին բոլորս։ Իսկ Ջուսի մայրիկին մեր օգնությունն է հարկավոր։ Պետք է հերթական քիմիան ստանա, որ արդեն մեկ ամիս է ուշացրել է.. հետն էլ այն պահանջվող դեղորայքը, որ պետք է գնել։ Խնդրում եմ, ինչքանով որ հանրավոր է եկեք օգնենք։ Ջուսը շատ համեստ մարդ է։ Երբեք նման քայլի չէր գնա, բայց գործ ունենք ծնողի առողջության` նրան փրկելու հետ։ Կանխավ շնորհակալ եմ։

Փոխանցումներ կարող եք կատարել` VTB 5362 3400 0088 8314 բանկային քարտին։
AMD 16063010202000
USD 16063010202001
EUR 16063010202002
RUR 16063010202003
Տարածե՛լ»։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more