▲ Դեպի վեր

Thursday, 24.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կարող է կրակեն, բայց մեզ վնաս չեն հասցրել, չէ՞»․ ՔՊ-ական պատգամավոր

Դիտեք նաև՝

«Կարծում եմ՝ այդքան պետք չէ վախեցնել մարդկանց։ Կարող է կրակեն, բայց մեզ վնաս չեն հասցրել, չէ՞»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային կրակոցներին, ասել է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։ «Պետք է գնալ խաղաղության, ամեն ինչ պետք է անենք դրա համար։ Դուք չեք ուզո՞ւմ խաղաղություն, մենք շատ ենք ուզում։ Պետք է Ադրբեջանին ստիպենք. այդ հարցով շատ մարմիններ աշխատում են»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ շատ հարցեր մանիպուլացվում են․ «Ես Սյունիքից եմ, ասում են՝ չեք վախենո՞ւմ, որ գնում եք, ոչ, չեմ վախենում․․․օր օրի ծաղկում է Սյունիքը»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներից տեղեկացա, որ ապրիլի լույս 14-ի գիշերը, ինչպես նաև նախորդ 2 գիշերներին, բնակիչները կրակոցների ձայներ են լսել: Բնակիչները չգիտեն, թե այդ կրակոցները ո՞ր ուղղությամբ են եղել։ Ադրբեջանական զինուժը Մովսեսի ուղղությամբ, վերջին օրերին, ցերեկները չի կրակել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more