Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով․ «Ունենք ինֆորմացիա, որ Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել կենդանու անկում։ Զեբրերին ուզեցել են քնեցնել և մի ազատավանդակից տեղափոխել ուրիշ ազատավանդակ, բայց զեբրի ձագի ներարկման դոզան եղել է նախատեսվածից բարձր, և նա չի զարթնել։ Այսինքն՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով տեղի է ունեցել զեբրի ձագի անկում»։ Թարմացված․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Երանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։ |
«Կենդանաբանական այգում անկել է զեբր՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով»․ Արմեն Քոչարյան
Հասարակություն more

more

more

more

more

more

more