▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի եւ մահվան շեմին էի»․ Անդրեն հիվանդանոցում է

Երգիչ Անդրեն առողջական խնդիրների է ունեցել եւ հիվանդանոցում հայտնել։ Երաժշիտն այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում՝ հիվանդանոցում արված լուսանկարներ ու կարճ տեսանյութեր հրապարակելով։

«Ձեր աղոթքների կարիքն ունեմ»,- առաջին հրապարակումը մակագրել է երգիչը, ապա հայտնել, որ կյանքի ու մահվան եզրին է եղել։ «Այսօր կյանքի եւ մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգեւեց կյանք։ Շնորհակալ եմ»,- գրել է երգիչը։

Անդրեն իր վիճակի, ինչպես նաեւ հիվանդանոցում հայտնվելու պատճառի մասին այլ մանրամասներ չի հայտնել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more