▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, ո՞վ է այն մարդը, ով Լիլիթ Հովհաննիսյանին երգելու համար 10 հազար դոլլար է տվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Նենց եմ ուզում ծանոթանամ էն մարդու հետ, ով Լիլիթ Հովհաննիսյանին երգելու համար 10 հազար դոլար է տվել։ Հա լուրջ, ինչ որ բեսամթ թվանոց հարսանիք է եղել, որտեղ մասնակցել է նաև Լիլիթ Հովհաննիսյանը, ու, ըստ կարդացած լուրիս, նրան վճարել, են 10 հազար դոլար…

Ես ուզում եմ հասկանալ՝  խի՞ ախպեր, խի՞: Նախ ինչ պիտի կատարի Լիլիթը հարսանիքին, որ իրան հրավիրեն, երկրորդ էդ ոնց ա ձեռը գնացել, որ 10 հազար դոլար ա տվել էդ կատարումի համար:
Ոնց հասկացա հարսանիքի ընդհանուր բյուջեն հավասար էր իմ ջեբը էղած 1000 դրամ բազմապատկած միլիարդներ, բայց մեկ ա չեմ կարա պատկերացնեմ, թե ինչքան անպիտան պիտի լինի փողերդ, որ տաս Լիլիթին՝ երգելու համար։
Եսիմ, երևի մարդ կա, որ կհասկանա դա, բայց իմ արև ես՝ պաս։
Ավելի լավ ա էդ փողը ներդներ մեր բանկերում իմ արև ( սա լռիվ լուրջ):
Կարճ ասած՝ էդ մարդուն հալալ ա, որ էդքան մեծ հումորի զգացում կամ ֆանտազիա ունի։

Անկախ Հայաստան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more