Դիտեք նաև՝
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին՝ հոբելյանի` ծննդյան 45-ամյակի առթիվ՝ նրան անվանելով ամենահեղինակավոր հայրենական լրագրողը
Նախարարը նշել է, որ Սիմոնյանին բնորոշ էրուդիցիան, պրոֆեսիոնալիզմը, գործի նկատմամբ բարեխիղճ մոտեցումը արժանացել են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բազմամիլիոնանոց լսարանի հարգանքին:
«Գնահատում ենք Ձեր ջանքերը՝ ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և միջազգային նշանակալի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը»,- հավելել է Լավրովը:
Դիտեք նաև՝