▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեդի Գագային ուղղված սիրո առաջարկությունը և 500.000 դոլար արժողությամբ մատանին

Արդեն մի քանի տարի է, ինչ չեն դադարում էպոտաժային երգչուհի Լեդի Գագայի և նրա սիրեցյալի՝ դերասան Թեյլոր Կիննիի, ամուսնության մասին խոսակցությունները: Եվ ահա, օրեր առաջ՝ Սուրբ Վալենտինի տոնին, դերասանը վերջապես ամուսնության առաջարկություն է արել Գագային՝ նվիրելով ամուսնական մատանի, որի արժեքը կազմում է ավելի քան 500 հազար դոլար: Նշենք, որ բացի մատանիի արժեքից, Լեդի Գագայի երկրպագուները հնարավորություն են ունեցել նաև տեսնելու այն՝ շնորհիվ երգչուհու կողմից հրապարակված լուսանկարի:

«Նա նվիրեց ինձ իր սիրտը, իսկ ես նրան պատասխանեցի՝ այո»,- լուսանկարը մակագրել է սկանդալային Գագան:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more