▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիդա Գևորգյանը տոնում է ծննդյան 80 և ստեղծագործական կյանքի 50-ամյա հոբելյանները

2020 թվականը Հայֆիլմի հնաբնակներից մեկի՝ բեմադրող նկարիչ Լիդա Գևորգյանի համար կրկնակի հոբելյանական է։ Արվեստագետը տոնում է ծննդյան 80 և ստեղծագործական կյանքի 50-ամյա հոբելյանները։

Խորհրդային տարիներին կինոյում երկու կին կինոբեմադրիչ է եղել, որոնցից մեկը Լիդա Գևորգյանն է։

Իր ստեղծագործական բեղմնավոր կյանքի նշանակալի մի հատվածը Լիդա Գևորգյանը անցկացրել է Հայֆիլմի ոսկե դարաշրջանում՝ որպես բեմադրող-նկարիչ ստեղծելով «Կտոր մը երկինք», «Նահապետ», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմեքենան», «Տերը», «Ու՞ր էիր, մարդ Աստծո», «Ատամնաբույժն արևելյան» և շատ այլ ֆիլմեր։

Ստեղծագործական կյանքի այս բուռն շրջանում համագործակցել է ռեժիսորներ Հենրիկ Մալյանի, Առնոլդ Աբրահամյանի, Սերգեյ Իսրայելյանի, Էդմոն Քոսայանի, Էռնեստ Մարտիրոսյանի, հանճարեղ դերասաններ Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, տաղանդավոր օպերատորներ Ալբերտ Յավուրյանի, Լևոն Աթոյանցի և այլոց հետ։

Որպես բեմադրող նկարիչ հանդես է եկել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ։

2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Շնորհավորում ենք սիրելի Լիդա Գևորգյանին ծննդյան և ստեղծագործական կյանքի հոբելյանների առիթով, մաղթում նրան քաջ առողջություն, ստեղծագործական անկասելի վերելքներ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more