▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլուի երեխայի հայրը բացահայտված է. պարզվում է` նա որոշել է ամուսնանալ այլ կնոջ հետ

Լեզվանի բլոգերը գրում է.

Տարիներ առաջ երգչուհի Լիլուն մինչ ԱՄՆ մեկնելը հայտարարեց, որ ամուսնացել է, բայց ինչպես շատ հայտիներ նա էլ ցույց չտվեց սիրելիին: Իհարկե, մինչև օրս բոլորի համար հարցական է մնում, թե ո՞վ է երգչուհու երեխայի հայրը, բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ բացահայտումներն անխուսափելի են, իսկ հայտնի մարդկանց դեպքում հետաքրքիրությունն ավելի է շատանում:

 

 

 

 

 

 

 

Բավարարելով շատ հետաքրքրասերների ցանկությունը որոշեցի ցույց տալ նրա երեխայի հորը: Կարծում եմ՝ գիտեք ինչ պատմություններ կարելի է լսել սրճարանում՝ քաղաքի անցուդարձից տեղյակ աղջիկներից: Չերկերացնելու համար ասեմ, որ աղջիկներից մեկը ցույց տվեց երգչուհու երեխայի հորը և պատմեց, որ քաղաքի հարուստներից չէ, միջին կարգավիճակով ապրող տղա է, ով ունի իր սեփական փոքրիկ հացի փուռը, անունն էլ Արման է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բայց ինչն էր ուշագրավ այս պատմության մեջ, որ աղջիկներից մեկն ասաց, որ Արմանը շուտով ամուսնանում է ոմն Մաշայի հետ: Այս նորությունը լսելուց սթափվելու համար պահանջվեց մի բաժակ ջուր՝ լիքը սառույցով: Երգչուհին և Արմանը միասին չե՞ն: Սա, իհարկե, պատմության այլ կողմն է, որը կարծում եմ՝ շուտով կբացահայտվի, իսկ ինչ վերաբերում է Մաշայի ով լինելուն ասեմ՝ ինչպես նշում էին աղջիկները, այսպես ասած, կորած աղջիկ չէ և հարուստ փեսացուներ որսալու սիրահար: Պատմում են, որ Մաշայի նախկինը հատուկ նրա համար սեփական օֆիսում փոքրիկ մարզասրահ էր կառուցել՝ սիրելիին միշտ աչքի առաջ պահելու համար, իսկ ուր գնում էր, բացառապես վարորդի ուղեկցությամբ: Շքեղություն սիրող աղջիկը նաև երևանյան երեկույթների մշտական այցելուն էր: 
Մաշան և Արմանը ֆեյսբուքում չկան, իսկ Մաշայի ինստագրամի էջը փակ է, բայց վերջինս հաճախ է փոխում գլխավոր լուսանակարը, որտեղ գրկախառնված է Արմանի հետ:

Նյութը՝ Լեզվանի բլոգում

Կարդացեք նաև՝ Ես չեմ հանվում հայտնի դառնալու համար. Լիլու

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more