▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույս աշխարհ է եկել Շակիրայի և Ժերար Պիկեի երկրորդ որդին

Այսօր Բարսելոնայի Quiron Tecknon Idf ծննդատանը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է եկել 37-ամյա երգչուհի Շակիրայի և 27-ամյա հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին: Իսպանական ԶԼՄ-երը հայտնում են, որ ներկա պահին նորաթուխ մայրիկը և փոքրիկն իրենց շատ լավ են զգում: Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրների՝ Շակիրան և Պիկեն նախատեսում են իրենց որդուն անվանակոչել կամ Անդրեա կամ Սաշա:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ այս նույն հիվանդանոցում, որտեղ այսօր ծնվել է փոքրիկը, լույս աշխարհ է եկել նաև նրանց առաջնեկը՝ Միլանը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more