Այսօր՝մայիսի 29-ին, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է երեկ՝ մայիսի 28-ին, Տաշիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորներից ևս մեկը: Մահացել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Նորիկ Դավոյանը : Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատել են լոռու մարզի մարզպետարանից:
Այսօր առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև երեխայի սպասող Նարգիզ Հովսեփյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 18.26-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր - Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան - Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Օլյա Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Այսօր՝մայիսի 29-ին, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է երեկ՝ մայիսի 28-ին, Տաշիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորներից ևս մեկը: Մահացել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Նորիկ Դավոյանը : Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատել են լոռու մարզի մարզպետարանից:Այսօր առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև երեխայի սպասող Նարգիզ Հովսեփյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 18.26-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր - Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան - Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Օլյա Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: