▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկական Եվրատեսիլ»- ի հետհաշվարկի ժամացույցին Կոլումբիայի դրո՞շն է

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ»- ի հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությունը: 

Ֆեյսբուքյան օգտատերերը միջոցառման կազմակերպիչներին ու Հանրային հեռուստաընկերությանը խորհուրդ են տալիս ուշադրության դարձնել Հյուսիսային պողոտոայում տեղադրված ստենդի վրայի  դրոշի գույներին։ 

Էդգար Մանուկյանն, օրինակ, գրել է․ «Ուղղեք սխալը. մեր դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշն է, ո՛չ թե՜ Կոլումբիայի։ Չեմ հասկանում, ո՞նց եք է՛լի մտածում։ Ու այս սխալ դրոշի տակ շա՜տ հայտնի մարդիկ են նկարվել ու չեն նկատել»։

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more